Հարգելի ընթերցողներ, պարբերաբար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ (ՎԱՍ) ասույթներից:
ՍԵՐ
Կինը միշտ էլ արև է. կարևոր չէ՝ արևածագի՞ արև է, թե՞ արևամուտի:
Կնոջ սիրո հիմքում հաշիվն է, տղամարդու սիրո հիմքում` հաշվետվությունը:
Եթե կինը կանչում է, ու տղամարդը չի գնում, ուրեմն տղամարդը արդեն գնացել է… ձեռքից:
Սիրո գետը մտնելու փոխարեն շատերն առու են թռնում:
Սերը նման է գետի. մտնողները միշտ ՆՈՐ ջուր են մտնում, բայց՝ ՀԻՆ գետը: